Armlur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը ևս ընդգրկված է ՔՊ 2026 թվականի նախընտրական ցուցակում:
Մենք տեղեկացանք, որ Բատիկյանը ՔՊ ցուցակի 044 համարն է: Այսինքն Բատիկյանը նպատակ ունի գործադիրից օրենսդիր գնալ, ՔՊ պատգամավոր դառնալ:
Նշենք, որ այս պահին ՔՊ կենտրոնական գրասենյակում ընթանում է ՔՊ նախընտրական ցուցակի ներքին ընտրությունները:
Հիշեցնենք՝ Համլետ Բատիկյանը 2020թ․ ապրիլի 30-ին նշանակվել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղար։ Նախարարն այդ ժամանակ Սուրեն Պապիկյանն էր։
Իսկ, երբ Սուրեն Պապիկյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար, Համլետ Բատիկյանը նշանակվեց ՊՆ գլխավոր քարտուղար:
Սոնա Գրիգորյան























