Armenian text to speach

Հետախուզվողները ներկայացան օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 11-ին մարզային վարչություն է ներկայացել Արտաշատ քաղաքի բնակիչ 22-ամյա մի երիտասարդ: Նա փետրվարի 6-ից հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 11-ին Հայաստան է վերադարձել օտարերկրյա քաղաքացի 39-ամյա մի տղամարդ, որը 2023 թ. ապրիլի 3-ից հետախուզվում էր հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելուն հանցակցելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նա ներկայացվել է նախաքննական մարմին:




Լրահոս