Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը ևս առաջադրվել է ՔՊ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ցուցակում:
Գյումրեցի Վահագն Մկրտչյանը նպատակ ունի դառնալ պատգամավոր: Նշենք, որ մասնագիտությամբ ատամնաբույժ Մկրտչյանը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հարազատ մորաքրոջ թոռն է:
Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականին Մկրտչյանը հայտարարել էր, թե «Իմ տոհմը քաղաքում ունի 200 և ավելի տարվա պատմություն, և դա է պատճառներից մեկը, որ Գյումրին համարում եմ իմ օջախը։ Իմ գործունեությունը միտված է լինելու միայն ի շահ քաղաքի, ի շահ գյումրեցու ու հնամենի քաղաքի երբեմնի փառքի վերականգնման»:
Նշենք, որ այս պահին ընթանում է ՔՊ ցուցակի կազմման քվեարկությունը։ Յուրաքանչյուր պատվիրակ պետք է ընտրի հիսուն հոգու։
Սոնա Գրիգորյան

























