Armenian text to speach

ՈՒՂԻՂ․ ՔՊ գրասենյակում հաշվիչ հանձնաժողովն արդեն սկսել է հաշվարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՔՊ գրասենյակում հաշվիչ հանձնաժողովն արդեն սկսել է հաշվարկը։

Գրասենյակում է նաև Հակոբ Արշակյանը․ հիշեցնենք, որ նա ընտրությունների հանձնաժողովի նախագահն է։

Հիշեցնենք, որ ՔՊ հաշվիչ հանձնաժողովը հաշվարկը կիրականացնի տեխնիկայի միջոցով, որպեսզի կարողանա հստակ պատկեր ներկայացնել։

Նշենք, որ 1100 պատվիրակներից յուրաքանչյուրը կարող է ընտրել 50 ՔՊ-ականի, ինչը բարդացնում է հաշվարկի իրականացումը։

Հավելենք, որ ՔՊ կենտրոնական գրասենյակում երեք օր շարունակ ընթանում է ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը, և 280 հոգանոց ցուցակից ընդամենը 50-ը կընտրվեն, որոնք պետք է ներառվեն 2026 թվականի ՔՊ նախընտրական ցուցակում։ Այնուհետև համագումարի ժամանակ այդ 50 անձանց հերթականությունը կորոշվի։

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս