Armenian text to speach

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համարում հանդես կգա Նարեկ Կարապետյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ուժեղ Հայաստանի ուժեղ վարչապետն է Սամվել Կարապետյանը։  «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համարում հանդես կգա Նարեկ Կարապետյանը՝ անցումային համակարգողի կարգավիճակով։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ  Գոհար Մելոյանը։

«Ներկայանում ենք՝ թափանցիկ, ազնիվ եւ պրոֆեսիոնալ

Գալիք 5 տնտեսական քայլերն են

  • 300000 նոր աշխատատեղ, մասնավորապես՝ մարզերում
  • Մեր հայրենակիցներն ապրելու եւ աշխատելու են հայրենիքում
  • 0 % հարկ՝ փոքր բիզնեսի համար
  • Վարսավիր, հացթուխ, նկարիչ, ուսուցիչ եւ այլք, արարելու են նպաստավոր պայմաններում եւ զարգացնելու են իրենց գործունեությունը
  • 20% էժան դեղորայք բոլորի համար
  • Մեր հայրենակիցները ստիպված չեն լինելու գնալ այլ երկրներ՝ էժան դեղորայք ձեռք բերելու
  • Բերքի երաշխավորված մթերում գյուղերում:
  • Գյուղացու մտածմունքն իր բերքի աճեցումն է լինելու
  • 20000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ:

Պետությունը նպաստելու է ընտանիքների ձեւավորմանը եւ աջակցելու է նորաստեղծ ընտանիքներին»,-գրել է նա։




Լրահոս