Երկար ժամանակ Google և Youtube ընկերությունների հետ ՀՀ Կառավարությունը, մասնավորապես՝ ԲՏԱՆ-ն, ինչպես նաև ԱԳՆ մեր գործընկերները, բանակցություներ էինք վարում Youtube-ի գործընկերային ծրագիրն ակտիվացնելու նպատակով: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
«ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Երևան այցի ընթացքում Youtube ընկերությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ մոնետիզացիան կամ դրամայնացումը գարնանը կակտիվացվի: Համենայնդեպս, մեզ հետ բանավոր զրույցներում նշվել է, որ ամենայն հավանականությամբ այն ապրիլի վերջին-մայիսի սկզբին կակտիվացվի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ԲՏԱ նախարարը հայտարարություն էր տարածել, որ գարնանից ՀՀ-ում ստեղծագործողները կկարողանան միանալ հարթակի գործընկերային ծրագրին և դրամայնացնել իրենց բովանդակությունը։
Մանրամասները՝ տեսանյութում
























































































