Armenian text to speach

Փետրվարի 18․ օրվա խրոնիկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Աշխարհի երկրներից երկուսում այսօր ազգային տոներ են նշում. Գամբիայում՝ անկախության օրը, երբ 1965 թվականին այն անջատվեց Միացյալ Թագավորությունից ու դարձավ ինքնուրույն պետություն, և Նեպալում՝ Ազգային ժողովրդավարության օրը:
Իսկ Ռուսաստանում այսօր նշում են ճանապարհային ոստիկանության աշխատակիցների մասնագիտական օրը:

1921 թվականի փետրվարի 18-ին՝ Երևանի բանտում, բոլշևիկների կողմից կացնահարվեցին ու գնդակահարվեցին հայ ազգային 21 գործիչներ, սպաներ, այդ թվում՝ Սարդարապատի հերոսներ Համազասպ Սրվանձտյանը և Նիկոլայ Ղորղանյանը։ Նույն տարում Բոլշևիկյան Ռուսաստանի դեմ բարձրացած ժողովրդական ապստամբության մասնակիցները ազատագրեցին Երևանը։ Երևանում ստեղծվեց «Հայրենիքի փրկության կոմիտե»՝ նախկին վարչապետ Սիմոն Վրացյանի նախագահությամբ։

105 տարի առաջ՝ 1911 թվականի այս օրը առաջին անգամ փոստային նամակներն ուղարկվեցին ինքնաթիռով՝ կրելով ավիափոխադրումներ ու ավիանամակներ անունը: Այսօր ավիանամակներն ու ծանրոցների տեղափոխումն ինքնաթիռով փոստային փոխադրումների ամենատարածված տարբերակն է:ժ

Պատմական իրադարձություն տեղի ունեցավ 1979 թվականի փետրվարի 18-ին: Այդ օրն աշխարհի ամենամեծ՝ Սահարա անապատում ձյուն տեղաց:

1745թ. այս օրն է ծնվել Ալեսանդրո Վոլտան՝ իտալացի ֆիզիկոս, 1898թ.՝ Էնցո Ֆերրարին՝ իտալացի մեքենաշինարար, Ֆերրարի մեքենաների արտադրության հիմնադիր, 1933թ.՝ Յոկո Օնոն՝ ճապոնական ծագմամբ ամերիկյան նկարչուհի, երգչուհի, Ջոն Լենոնի կինը, 1954թ.՝ Ջոն Թրավոլտան, ամերիկյան դերասան ու երգիչ, ինչպես նաև հայերից՝ 1877թ. է ծնվել հայ գրող Դերենիկ Դեմիրճյանը, 1906թ.՝ հայ մարշալ, Հայրենական Մեծ Պատերազմի հերոս Համազասպ Բաբաջանյանը:

Փետրվարի 18-ին են մահացել Լենկթեմուրը՝ մոնղոլացի նվաճող, Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի մեծագույն նկարիչ ու նաև քանդակագործ Միքելանջելոն, գերմանացի աստվածաբան, լյութերիզմի հիմնադիր, Աստվածաշնչի մեկնող Մարտին Լյութերը:

 




Լրահոս