Armlur.am-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը լուրջ շրջադարձ է եղել կուսակցության ներսում։ Շատերի համար արդյունքները ոչ միայն անակնկալ, այլև քաղաքական ազդակ են դարձել՝ հասկանալու, թե իրականում ովքեր են այսօր ազդեցիկ դեմքերը ՔՊ-ում։
Վերջին օրերին կուսակցության ներսում ակտիվ քննարկվում է հարցը, թե ովքեր են Նիկոլ Փաշինյան-ից հետո այն հինգ գործիչները, որոնք փաստացի ձևավորում են կուսակցության նոր ուժային առանցքը։
Ներքին ընտրությունների արդյունքները ցույց են տվել, որ նախկինում ազդեցիկ համարվող մի շարք ՔՊ-ականներ զգալիորեն կորցրել են իրենց դիրքերը։ Ավելին՝ կուսակցության ներսում նրանց նկատմամբ վերաբերմունքն էլ է փոխվել։
Ըստ ArmLur.am-ի աղբյուրների՝ Փաշինյանից հետո ամենաշատ ձայներ հավաքած հինգ գործիչները առաջիկայում կարող են ոչ միայն ամրապնդել իրենց դիրքերը կուսակցության ներսում, այլև պաշտոնական բարձրացումներ ստանալ։
Քվեարկության արդյունքներն այսպիսին են․
2. Սուրեն Պապիկյան – 780 ձայն
3. Գևորգ Պապոյան – 765 ձայն
4. Արարատ Միրզոյան – 743 ձայն
5. Վահագն Ալեքսանյան – 697 ձայն
6. Ռուբեն Ռուբինյան – 687 ձայն
Այս հինգ գործիչներն են այսուհետ դիտարկվում որպես ՔՊ-ի ներքին «լիդերներ»՝ հավաքելով առավելագույն աջակցությունը կուսակցության ներսում։
Առավել շոկային է համարվել Արարատ Միրզոյանի արդյունքը։ 44-օրյա պատերազմից հետո նա, ըստ կուսակցական շրջանակների, նվազագույն շփում էր պահպանում թիմակիցների հետ, ակտիվ քարոզչություն չէր իրականացրել, սակայն կարողացել է դառնալ ամենաշատ ձայներ հավաքած ՔՊ-ականներից մեկը։ Սա վկայում է, որ կուսակցության ներսում ձևավորվել են նոր կենտրոններ, որոնք միշտ չէ, որ տեսանելի են եղել հանրության համար։
Ստացվում է, որ ՔՊ-ում ուժերի դասավորությունը փոխվում է, և առաջիկայում հնարավոր են նոր քաղաքական վերադասավորումներ՝ արդեն ոչ միայն կուսակցության ներսում, այլև պետական համակարգում։
Սոնա Գրիգորյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























