Այսօր Կառավարության նիստի ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հիշեցրեց, որ ապրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով։
«Մինչև սույն թվականի մարտի 5-ը խնդրում ենք բոլոր կենսաթոշակառուներին և նպաստառուներին ինքնուրույն ընտրել վճարող կազմակերպությունը՝ բանկը, և ինքնուրույն ստանալ բանկային քարտ, որի վրա հաջորդ կենսաթոշակը կամ նպաստը կփոխանցվի անկանխիկ եղանակով: Եթե դա մինչև մարտի 5-ը տեղի չունենա, մենք դա անելու ենք ավտոմատ եղանակով: Եվ քանի որ կլինեն քաղաքացիներ, որոնք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով դա արած չեն լինի, մեզ անհրաժեշտ է լինելու բավարար ժամանակ, որպեսզի քարտերը առաքենք տուն»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում․
























































































