Air India ավիաընկերությունում հունվարին արձանագրվել է տեխնիկական միջադեպերի կտրուկ աճ՝ հասնելով առնվազն վերջին 14 ամիսների առավելագույն ցուցանիշին։ Այս մասին նշվում է ընկերության կողմից Հնդկաստանի կառավարությանը ներկայացված փաստաթղթում, հայտնում է Reuters-ը։
Հունվարին ավիաընկերությունում արձանագրվել է 1,09 տեխնիկական միջադեպ յուրաքանչյուր 1,000 թռիչքի հաշվով, մինչդեռ 2024 թվականի դեկտեմբերին այդ ցուցանիշը կազմել էր 0,26։ Ավելի քան 17,500 չվերթերից 23-ում գրանցվել են միջադեպեր, որոնցից առնվազն 21-ը ենթարկվել են պաշտոնական քննության։
Հաղորդված խնդիրների թվում են եղել շարժիչի կանգի նախազգուշացումներ, թռիչքի կառավարման և հիդրավլիկ համակարգերի խափանումներ, ինչպես նաև շարժիչի յուղի և վառելիքի արտահոսքեր, որոնք արձանագրվել են թե՛ Airbus, թե՛ Boeing ընկերությունների արտադրած ինքնաթիռներում։
Հիշեցնեք, որ տեխնիկական միջադեպերի աճը տեղի է ունենում այն փուլում, երբ Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի կարգավորող մարմինը շարունակում է խիստ վերահսկողությունը՝ անցած տարվա մահաբեր ավիավթարից հետո, որի հետևանքով զոհվել էր 260 մարդ։
Air India-ն, որը պատկանում է Tata Group-ին և Singapore Airlines-ին, հայտարարել է, որ աշխատում է գործառնական համակարգերի, ուսուցման, ինժեներական որակի և ընթացակարգային վերահսկողության բարելավման ուղղությամբ՝ հետագա միջադեպերը կանխելու նպատակով։ Միաժամանակ ընկերությունը շարունակում է արդիականացնել իր հնացած ավիապարկը և ընդլայնել թռիչքային ցանցը՝ չնայած գործառնական և դիվանագիտական մարտահրավերներին։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի
























