Armenian text to speach

Հայէկոնոմբանկը մեկ օրում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայէկոնոմբանկը մեկ օրում ավարտել է 23.02.2026թ. թողարկված 4 մլրդ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը:

Պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը 10.25% է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը`կիսամյակային, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ պարտատոմսերի մարման ամսաթիվը՝ 23.02.2029թ.:

Պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում  և գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։

Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և մարումն իրականացվելու է հետևյալ ժամանակացույցով՝

 

1-ին վճարում – 23.08.2026թ.

2-րդ վճարում – 23.02.2027թ.

3-րդ վճարում – 23.08.2027թ.

4-րդ վճարում – 23.02.2028թ.

5-րդ վճարում – 23.08.2028թ.

6-րդ վճարում և անվանական արժեքի մարում – 23.02.2029թ.:

 

Պարտատոմսերի մանրամասներին կարող եք ծանոթանալ ազդագրում:

Հիշեցնենք, որ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորվում են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

86 86 | aeb.am

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:




Լրահոս