ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ձերբակալված և կալանավորված անձանց պահման վայրում այնքան շատ ձերբակալվածներ կան, որ մայրաքաղաքում ձերբակալվածներին ստիպված են լինում մարզերի ձերբակալված անձանց պահման վայրեր ուղարկել: ArmLur.am-ը դիմեց Ներքին գործերի նախարարություն, որտեղից ի պատասխան հայտնեցին․ «Փետրվարի 21-ին Երևան քաղաքի ՁՊՎ-ում պահվել է 29 անձ, փետրվարի 22-ին՝ 33 անձ, փետրվարի 23-ին՝ 30 անձ»։
ՀՀ օրենսդրությամբ՝ քրեական վարույթն իրականացնող մարմինը սահմանափակված չէ ձերբակալվածին որևէ կոնկրետ ՁՊՎ տեղավորելու հարցում։ Գործնականում քրեական վարույթն իրականացնող մարմինը հաշվի է առնում ՁՊՎ-ների ծանրաբեռնվածությունը ու ձերբակալվածին ՁՊՎ ընդունելու հնարավորությունը և ըստ այդմ որոշում, թե որ ՁՊՎ պետք է ուղարկի վերջինիս։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























