Armenian text to speach

Օդի ջերմաստիճանի նվազումը ուղեկցվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակի աճով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Համաձայն ՀՀ ՇՄՆ ‹‹Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն›› ՊՈԱԿ-ի տվյալների՝ մոտակա օրերին կանխատեսվում է օդի ջերմաստիճանի նվազում:
Օդի ջերմաստիճանի նվազումը ուղեկցվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակի աճով։
Բարդություններից խուսափելու նպատակով ՀՎԿ ազգային կենտրոնը կրկին հորդորում է՝
  1. հագնվե´ք եղանակին համահունչ,
  2. խուսափե´ք սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից,
  3. եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
  4. եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
  5. մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
  6. պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
  7. հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
  8. հետևե´ք անձնական հիգիենային:



Լրահոս