«Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով։
Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։
Թերեւս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում»,- գրել է վարչապետ Փաշինյանը՝ կնոջ՝ Աննա Հակոբյանի հայտարարությունից հետո։
Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը առավոտյան վաղ տեսանյութ էր հրապարակել, որտեղ ասում է․ «Իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է։ Ես նշել էի քաղաքացիական ամուսնությունը, որովհետև այլ ամունսություն չունենք, այսօր ես լքում եմ կառավարական առանձնատունը»։





























