Armenian text to speach

ՔՊ-ական ստոմատոլոգը առողաջապահության հանձնաժողովի նախագահ. ո՞վ է Վանիկ Օհանյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վաղը մեկնարկում է ԱԺ հերթական նստաշրջանը:

ArmԼur.am-ը տեղեկացավ, որ նիստերի օրակարգում ընդգրկված է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությունը: Նշենք, որ այդ պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է խմբակցության պատգամավոր Վանիկ Օհանյանի թեկնածությունը:

Իսկ ո՞վ է Վանիկ Օհանյանը:

Վանիկ Օհանյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է: Նա 44 տարեկան է, ծնվել է Վանաձորում և ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը: Նախքան քաղաքականություն գալը աշխատել է համայնքային և բժշկական կառույցներում՝ ղեկավարել պոլիկլինիկաներ և նաև հիմնել նրա սեփական ստոմատոլոգիական կլինիկան:

Նշենք, որ Օհանյանը ինչ հայտնվել է խորհրդարանում նպատակ ունի դառնալ այդ հանձնաժողովի նախագահը: Լռակյաց, բոլորից «կտրված» ՔՊ-ական պատգամավորը դեռևս օգոստոսին ևս նպատակադրվել էր այդ հանձնաժողովը ղեկավարել, սակայն չստացվեց:

Այդ ժամանակ ՔՊ-ն ընտրեց ՔՊ-ական Հռիփսիմե Հունանյանին:

Իսկ ինչո՞ւ վերջինս հրաժարական ներկայացրեց:

Նա հանրայն քննադատության արժանացավ Ազգային ժողովում հնչեցրած այն հայտարարությունների համար, որոնք մի շարք քաղաքացիների կողմից դժգոհություն ու բարկություն առաջացրին: նա ինքն է իր ֆեյսբուքյան էջում ներողություն խնդրել այդ «վճարներով հնարած» ձևակերպումների համար:

ՔՊ վարչությունը Հունանյանին հորդորեց հրաժարական ներկայացնել:Հունանյանը որոշեց նաև հրաժարվել առաջիկա խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ընդգրկվելու հնարավորությունից՝ նույն մեղադրանքների ֆոնի վրա:

Սոնա Գրիգորյան




Լրահոս