Armenian text to speach

Առաջարկվում է մոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները եւս բերել պարտադիր ապահովագրության դաշտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Առաջարկում ենք մոպեդները, տրիցիկլները եւ  քվադրիցիկլները եւս բերել պարտադիր ապահովագրության դաշտ՝ հաշվի առնելով, որ վերջին շրջանում ճանապարհային երթեւեկության մեջ ավելացել է այս տեսակի տրանսպորտային միջոցների քանակը: Երեկվա՝ մարտի 1-ի դրությամբ երկրում հաշվառված է 2594 երկանիվ մոպեդ, 29 եռանիվ մոպեդ, 127 տրիցիկլ եւ քվադրիցիկլ: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» oրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին» օրենքի նախագիծը:

Զեկուցողը նաեւ պատասխանել է պատգամավորների հարցերին:

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը դրական է գնահատել առաջարկված նախագիծը՝ գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Նիստը գումարվել է մարտի 2-ին:




Լրահոս