Լիբանանի կրթության նախարարությունը հայտարարել է երկրում բոլոր պետական և մասնավոր դպրոցների, ինչպես նաև մասնագիտական ուսումնական հաստատությունների փակման մասին՝ կապված անվտանգային ռիսկերի ու երկրի տարբեր շրջաններում շարունակվող հարձակումների հետ։ Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։
Նախարարությունից հայտնել են, որ որոշումը կայացվել է ուսանողներին և ուսուցչական անձնակազմին պաշտպանելու համար։
Նախարարությունը տեղեկացրել է նաև, որ մի շարք պետական դպրոցներ կօգտագործվեն տեղահանված ընտանիքներին ապաստան տալու նպատակով։




























