Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել է, որ Իրանը պատրաստ է շարունակել ինքնապաշտպանությունը և վրեժ լուծել իր գերագույն առաջնորդի մահվան համար, հաղորդում է Երևանում Իրանի դեսպանատան մամուլի ծառայությունը։
«Զրույցի ընթացքում Արաղչին, անդրադառնալով ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի միջև բանակցությունների ընթացքում Իրանի դեմ իրականացված անօրինական և անարդարացի ագրեսիային, ընդգծել է, որ Իրանը գտնվում է լիամասշտաբ պատերազմի վիճակում։ Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ի պատասխան այս անընդունելի ագրեսիայի, հարձակումներ է սկսել օկուպացված տարածքների և տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական բազաների վրա։ Իրանը պատրաստ է շարունակել ինքնապաշտպանությունը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, և վրեժ լուծել իր նահատակ առաջնորդի արյան համար», – ասվում է դեսպանատան սոցիալական ցանցերի էջում հրապարակված հայտարարության մեջ։























