ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ գործողությունը ամիսներ, իսկ որոշ դեպքերում՝ տարիներ տևած նպատակային նախապատրաստության գագաթնակետն էր, ասել է ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը։
«Ամերիկյան կողմից սա ամիսներ, իսկ որոշ դեպքերում՝ տարիներ տևած նպատակային վերապատրաստումների և հմտությունների կատարելագործման գագաթնակետն էր կոնկրետ թիրախային խմբի դեմ», – ասել է Քեյնը մամուլի ասուլիսում։























