Իրանի Սպահան և Շիրազ քաղաքների մոտակայքում մի շարք պայթյուններ են տեղի ունեցել, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։
«Մի քանի րոպե առաջ Սպահանի (կենտրոնական Իրանի համանուն նահանգի մայրաքաղաքը – խմբ.) տարբեր շրջաններում մի քանի պայթյուններ են լսվել », – հաղորդել է գործակալությունը։
Նրա խոսքով՝ պայթյուններ են լսվել նաև Շիրազ քաղաքում (Իրանի հարավում գտնվող Ֆարս նահանգի վարչական կենտրոն):























