Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնի է, թե ով է Փաշինյանի հասցեին գրառման համար կալանավորված կինը և ինչ է գրել․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայտնի է, թե Ախուրյանում 55-ամյա կնոջը կոնկրետ որ գրառման համար են կալանավորվել:

Մասնավորապես, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ձերբակալված կինը Ախուրյանի բնակիչ Անի Պիրճոյանն է, որը Ախուրյանում ապրում է քրոջ հետ: Վերջինս ունի մեկ դուստր, որն ամուսնացած է։

ArmLur.am-ի ձեռքում է հայտնվել նաեւ այն գրառումը, որի համար 55-ամյա կնոջը տարել են կալանքի: Սակայն դեպքը տարօրինակ չէր լինի, եթե կինը նախապես անձամբ դիմած չլիներ ոստիկաններին՝ պարզելու, թե ով է իր անունով ֆեյսբուքում կեղծ օգտահաշիվ բացել: Իսկ երբ նորից է գնացել ոստիկանություն, պարզելու, թե ինչ ընթացք է ստացել իր ներկայացրած հաղորդումը, ձերբակալվել է:

ArmLur.am-ը փաստաբան Արտակ Մովսիսյանի հետ զրուցել է դեպքի մանրամասների մասին։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս