Կաթողիկոսի դեմ դատավճիռ կայացնողը կանարգվի, ժողովուրդը կանիծի նրա տոհմը, հայտարարել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը
«Իշխանությունը տրորել է Սահմանադրությունը՝ Եկեղեցուն լռեցնելու և իրեն ենթարկեցնելու համար։ Եկել է պահը, որ Եկեղեցին բարձրացնի իր միասնական ձայնը և մերկացնի իշխանությունների հակասահմանադրական գործողությունները»,- ասել է Եզրաս Սրբազանը։























