Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դավաճանել է դիվանագիտությանը և իրեն ընտրած ամերիկացիներին։
«Անհնար է արդարացնել անիրատեսական սպասումները, երբ բարդ միջուկային բանակցությունները դիտարկվում են որպես անշարժ գույքի գործարք, իսկ մեծ ստերը մշուշում են իրականությունը։ Արդյո՞ւնքը։ Բանակցությունների սեղանը պայթեցնել զայրույթից դրդված։ Պարոն Թրամփը դավաճանել է դիվանագիտությանը և իրեն ընտրած ամերիկացիներին», – գրել է Արաղչին սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում։























