Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Մերի Մկրտչյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք․ Երևան, Աբովյան 31):
Կասեցման հիմքը Տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության արդյունքն է:
Մասնավորապես՝
– հանրային սննդի օբյեկտի պատերը եղել են վնասված և ոչ նորոգ վիճակում, չեն ունեցել հարթ մակերես,
– առաստաղների որոշ հատվածներ կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը։
Վերահսկողը սահմանել է հայտնաբերված խախտումները շտկելու վերջնաժամկետ:























