Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ժամանակ Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանին կոչ է արել Թեհրանին անհապաղ դադարեցնել հարձակումները Պարսից ծոցի արաբական երկրների վրա։ Այս մասին ասվում է Կատարի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Նորին գերազանցությունը կոչ է արել անհապաղ դադարեցնել հարձակումները տարածաշրջանային այն երկրների վրա, որոնք հեռացել են այս պատերազմից», – նշվում է հայտարարության մեջ։ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանին ընդգծել է, որ նման գործողությունները «չեն ցույց տալիս բարիդրացիական մտադրություններ» իրանական կողմից։
Վարչապետի խոսքով՝ ներկայիս սրացումը վկայում է Իրանի ցանկության մասին՝ «վնասել իր հարևաններին և ներքաշել նրանց պատերազմի մեջ, որն իրենցը չէ»։ Դոհան շարունակական հարվածները համարում է Թեհրանի կողմից հակամարտությունը թուլացնելու իրական ցանկության բացակայության ապացույց։



















































































