Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞ր դատավորն է Վարդան Հարությունյանին 800 հազար դոլար գրավի դիմաց ազատ արձակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայտնի է, թե որ դատավորն է 300 միլիոն դրամ գրավի դիմաց ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքից ազատել։ Մեզ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր Սարգիս Պետրոսյանն է որոշում կայացրել՝ 300 միլիոն դրամ գրավի դիմաց նրան ազատ արձակել։

Հայտնել էինք, որ Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը մերժել է Գլխավոր դատախազության բողոքը։

ՊԵԿ նախկին նախագահ, տնային կալանքի տակ գտնվող Վարդան Հարությունյանը 300 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական վերահսկողությունն ու բացակայելու արգելքը։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր, սակայն վերաքննիչը անփոփոխ է թողել որոշումը և, ըստ էության, մերժել է դատախազությանը։

Հիշեցնենք, որ Վարդան Հարությունյանը կալանավորվել էր 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ «Տաշիր» ընկերությունների խորհրդի նախագահ Սամվել Կարապետյանին ձերբակալելուց հետո, իսկ հոկտեմբերին կալանքը երկարաձգվել էր մեկ ամսով։ Նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ նա բանտից տեղափոխվել է տուն և գտնվում է տնային կալանքի տակ։ Արդյունքում՝ տնային կալանքից ևս ազատվեց։

Վարդան Հարությունյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեջ, մինչդեռ մեղադրանքի հիմքում դրված հանգամանքներով քննություն արդեն իրականացվել է դեռևս յոթ տարի առաջ և հերքվել։ Մասնավորապես, քրեական գործը վերաբերում է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությանը, սակայն այս ընկերության հետ առնչության վերաբերյալ քրեական գործով 2018 թվականին քննություն է իրականացվել, և վարույթը կարճվել էր։

Վարդան Հարությունյանի պաշտպանական խումբը հայտարարել էր, որ կալանքի ակնհայտ անհամաչափ և ոչ իրավաչափ կիրառման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին հասցեագրված գանգատն արդեն մշակվել է և օրերս մուտքագրվելու է Եվրոպական դատարան։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս