Հակակոռուպցիոն դատարանը նախաքննության ավարտ է հայտարարել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ կաշառքի գործով մեղադրյալի աթոռին հայտնված պաշտոնյաների մասով։
Հենրիկ Արամի Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետ, նույն համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձի՝ Վարդան Ղուկասյանի հետ, Սևակ Գոմցյանի օգտին հովանավորչության, թողտվության և այլ ապօրինի գործողությունների համար պահանջել է խոշոր չափերով՝ 4.000.000 (չորս միլիոն) ՀՀ դրամ կաշառք, ինչպես նաև մի խումբ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարել է պաշտոնեական կեղծիք։
Սևակ Կարլենի Գոմցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր օգտին հովանավորչության, թողտվության և այլ ապօրինի գործողությունների համար Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանին և նույն համայնքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցրած Հենրիկ Գասպարյանին խոստացել է խոշոր չափերով՝ 4.000.000 (չորս միլիոն) ՀՀ դրամ կաշառք։
Կարապետ Արամայիսի Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, պաշտոնատար անձ հանդիսացող՝ Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի կողմից ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, իր օգտին հովանավորչության և այլ ապօրինի անգործության համար նրան անձամբ տվել է կաշառք։
Դավիթ Գրիգորի Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, պաշտոնատար անձ հանդիսացող՝ Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի կողմից ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, իր օգտին հովանավորչության համար նրան անձամբ տվել է կաշառք։
Ռուբինա Սերյոժայի Չարչօղլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, եղբոր հետ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, պաշտոնատար անձ հանդիսացող՝ Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի կողմից ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, իր օգտին հովանավորչության համար նրան անձամբ տվել է կաշառք։
Արտակ Արամի Ադամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, պաշտոնատար անձ հանդիսացող՝ Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի կողմից ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, իր օգտին հովանավորչության և այլ ապօրինի անգործության համար նրան անձամբ տվել է կաշառք։
Քնար Մանուկյան





























