Armenian text to speach

Մակրոնն Ալիևի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ֆրանսիայի նախագահը գրել է X-ի իր միկրոբլոգում՝ մանրամասներ հայտնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ։

«Տարածաշրջանի ղեկավարների հետ իմ խորհրդակցությունների շրջանակներում զրույց ունեցա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որին հայտնեցի մեր աջակցությունն ու համերաշխությունը իր երկրին Իրանի հարվածներից հետո։

Ես նաև շնորհակալ եմ Ադրբեջանին՝ մեր քաղաքացիների տարհանման հարցում ցուցաբերած  օգնության համար։

Ես օգտվեցի այս հնարավորությունից՝ վերահաստատելու մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և մեր ցանկությունը՝ շարունակել երկկողմ երկխոսությունը Բաքվի հետ ավելի ամուր հիմքերի վրա»,- գրել է Մակրոնը։




Լրահոս