Թուրքիայի Անթալիա նահանգի ափերի մոտ երկուշաբթի օրը անօրինական միգրանտներ տեղափոխող նավակ է խորտակվել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ, հայտնել են նահանգային իշխանությունները։
«Մոսկովյան ժամանակով առավոտյան ժամը 6:00-ին Դեմրե շրջանի ափերի մոտ նկատվել է Աֆղանստանից անօրինական միգրանտներ, այդ թվում՝ երեխաներ և կանայք տեղափոխող նավակ։ Ափային պահպանությունը փորձել է կանգնեցնել նավակը, սակայն փախչելու փորձի ժամանակ այն սկսել է կտրուկ մանևրներ կատարել և բախվել է Ափային պահպանության նավակին, ինչի հետևանքով միգրանտներից մի քանիսը ընկել է ծովը։ Նավակում մնացածները տեղափոխվել են ափ, իսկ մի քանիսը բժշկական օգնություն են ստացել:
Ցավոք, միջադեպի հետևանքով զոհվել է 14 մարդ։ Եվս 14 միգրանտ ձերբակալվել է, իսկ յոթը փրկվել է ափամերձ պահպանության կողմից», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։























