Իրանը չի դադարեցնի միջուկային տեխնոլոգիաների մշակումը, հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։
«Միջուկային տեխնոլոգիաների զարգացումը կշարունակվի առանց ընդհատման», – ասել է Էսլամին:
Խոսելով ռադիոբժշկության և սննդի ոլորտում միջուկային տեխնոլոգիաների կիրառման մասին՝ նա ընդգծել է, որ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը, չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին, փորձել է ապահովել ծառայությունների անխափան մատուցումը այն ոլորտներում, որոնք անմիջականորեն կապված են քաղաքացիների կյանքի հետ։























