Armenian text to speach

Պահքի սեղան․ Սնկով տոլմա․ ինչպե՞ս պատրաստել այն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր Մեծ Պահքի քսաներկուերորդ օրն է։ Այն տեւում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչեւՍուրբ Հարության տոն (Զատիկ)։ Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագումունեցող սննդամթերք:

Ուստի՝ ArmLur.am-ը Մեծ Պահքի ողջ ընթացքում կներկայացնի բուսական կերակրատեսակներ, որոնք կարելի է ուտելպահքի ժամանակ։

Սնկով տոլմա

Սնկով տոլմա պատրաստելու համար անհրաժեշտ է 500 գրամ թարմ սունկ, 1/2 բաժակ բրինձի շիլա, 1/2ճ/գ տոմատի մածուկ, կաղամբի մոտ 10-15 տերև, բուսական յուղ և աղ։

Կաղամբի տերևներըխաշել մոտ 2-3 րոպե։ Միջուկի համար սունկը լվանալ, մանր կտրատել, եփել, խառնել բրնձի և տոմատի մածուկի հետ, ավելացնել աղը։

Կաղամբի յուրաքանչյուր տերևի վրա 2-3 գդալ միջուկ լցնել և փաթաթել։ Տոլմաները տապակել բուսական յուղով, այնուհետև շոգեխաշել ջեռոցում։

Միշտ հիշե՛ք․ պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անիմաստու անօգուտ է, որովհետեւ «սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուցչի դադարում եւ չի հոգնում» (Սուրբ Գրիգոր Տաթեւացի):

Միշտ հիշե՛ք․ պահք պահում ենք մենք մեզ համար, մեր մեղքերից, վատ սովորություններիցազատվելու համար, այլ ոչ ցուցադրության համար։ Մատթեոս 6։16-18-ում գրված է․ «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնքիրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում,ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն` մարդկանց երևալը և նրանցիցգովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանցծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցիքեզ»:




Լրահոս