Armenian text to speach

Հայտնի է ԱԱԾ շենքը հրկիզած անձի ինքնությունը. որ դատավորը նրան կալանքի տարավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն հայտնի է ԱԱԾ շենքը հրկիզած անձի ինքնությունը։ Վերջինս Րաֆֆի Մ-ն է։ Նրա կալանքի միջնորդության որոշումը մակագրվել է Երեւան քաղաքի դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին, որն էլ բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը։

Հայտնել էինք, դեպքից հետո Ազգային անվտանգության ծառայության շենքը ուժեղացված հսկողության տակ է։ ArmLur.am-ը գնացել էր դեպքի վայր, սակայն ԱԱԾ աշխատակիցները թույլ չտվեցին դեպքի վայրը նկարահանել, նշելով, որ այն հատուկ պահպանվող տարածք է:

Քննչական կոմիտեից ArmLur.am-ին պաշատոնապես հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով `ահաբեկչություն 1. Պայթյուն, հրկիզում կամ այլ հանրավտանգ արարք կատարելը կամ դրա իրական սպառնալիքը կամ շինություն կամ տրանսպորտային, հաղորդակցության կամ կապի միջոց, այլ հաղորդակցության ուղի զավթելը կամ պահելը՝ զուգորդված քաղաքացիական անձին կամ զինված ընդհարման ժամանակ ռազմական գործողություններին ակտիվորեն չմասնակցող անձին կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու կամ այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով, որի նպատակն է բնակչությանը կամ դրա առանձին խմբին ահաբեկելը, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելը, հանրային իշխանության ներկայացուցչին, պետական կամ հանրային ծառայողին կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչին կամ այլ կազմակերպությունում ծառայող անձին որևէ արարք կատարելուն կամ հանցավորի այլ պահանջը կատարելուն հարկադրելը, ինչպես նաև միջազգային պայմանագրերով ահաբեկչություն համարվող ցանկացած այլ արարք`պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ մարտի 6-ին ԱԱԾ շենքի վրա վառվող առարկաներ նետելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ։ ArmLur.am-ին հայտնի էր դարձել, թե ձերբակալված անձը կոնկրետ ինչ է նետել ԱԱԾ շենքի վրա ու ցանկացել հրկիզել ԱԱԾ շենքը։ Մասնավորապես՝ ձերբակալված անձը նետել է շենքի վրա Մոլոտովի կոկտեյլ, հայտնի նաև որպես բենզինով պայթուցիկ, շշառումբ, աղքատի նռնակ, կրակային պայթուցիկ կամ պարզապես Մոլոտով։ Անվանումն օգտագործվում է մի շարք ինքնաշեն հրդեհ առաջացնող պայթուցիկ նյութերի համար։ Վերջինս կալանավորվեց:

Իսկ ով է դատավոր Մանվել Շահվերդյանը

Նրա վարույթում է քննվել Մանվել 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի դատավարությունը: Նա մեղադրվում է վարչապետի որդուն առևանգելու համար: 2021թվականին հրապարակվեց այն մասին, որ դատավորին խորհրդակցական սենյակից առևանգել և պահել են ԱԱԾ-ում, սակայն դատավորը վստահեցրել էր, որ տեղեկությունները որևէ աղերս չունեն իրականության հետ։

Քնար Մանուկյան




Լրահոս