Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Թրամփը. ավարտելո՞ւ են հակամարտությունները Իրանում և ՈՒկրաինայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ՝ մարտի 9-ին հեռախոսազրույց են ունեցել։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Ավելի քան մեկ ժամ տևած հեռախոսազրույցը կենտրոնացված էր Իրանի և Ուկրաինայի շուրջ առկա հակամարտությունների, ինչպես նաև Վենեսուելայում տիրող իրավիճակի վրա։

Հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը նշել է, որ շուտով կավարտվի Իրանի դեմ ամերիկա-իսրայելական գործողությունը։ Սպիտակ տան ղեկավարը նաև շեշտել է․ ԱՄՆ-ն կվերացնի այլ երկրների նավթարդյունաբերության դեմ սահմանված որոշ պատժամիջոցներ:

Իր հերթին, Ռուսաստանի առաջնորդը արտահայտել է իր տեսակետները իրանական հակամարտության կարգավորման վերաբերյալ, այդ թվում՝ որոշ կարծիքներ փոխանցել Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ ունեցած իր քննարկումներից։

Առաջնորդները քննարկել են նաև ուկրաինական կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունները։ Պուտինը Թրամփին ներկայացրել է շփման գծում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ ռուսական զորքերի հաջող առաջխաղացումը։ Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ Հյուսիսարևելյան ռազմական շրջանում ռուսական զորքերի հաջող առաջխաղացումը պետք է հուշի Կիևի ռեժիմին լուծել հակամարտությունը բանակցությունների միջոցով։

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս