Armenian text to speach

Գալյանն ու Անդրեասյանը ԱԺ կգնան. ինչ են զեկուցելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ի տեղեկություններով՝ մարտի 19-ին խորհրդարան կգնան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախարարները պետք է ներկայացնեն ՀՀ կառավարության 2025 թվականի բյուջեի կատարողականը:

Անդրեասյանն ու Գալյանը զեկույցը ներկայացնելու են ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ նաև մարտի 20-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ուժային կառույցների գլխավորությամբ նիստ է սպասվում։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՊՆ հանձնաժողով են գնալու ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը։

Կառավարության ներկայացուցիչները խորհրդարանին ներկայացնելու են Կառավարության ծրագրի 2025 թվականի բյուջեի կատարողականը։

Սոնա Գրիգորյան




Լրահոս