Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրավապահները պարտավոր են. Փաշինյանը՝ ՔՊ-ական Նարեկ Գրիգորյանի և ՀՖՖ փոխնախագահի որդու բանակից ազատման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ ArmLur.am-ը բարձրաձայնել է բանակում ծառայություն չանցած պաշտոնյաների և նրանց երեխաների մասին։

«Ակնհայտ քաղաքական որոշմամբ վերջերս վերաբացվեց Նարեկ Կարապետյանի բանակում չծառայելու թեման, հիմա քննություն է գնում։ Այս անգամ ուզում եմ հնչեցնել երկու անուն։ Ձեր թերթում աշխատում էր սպորտային լրագրող, ով հիմա զբաղեցնում է Ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը, խոսքն Արմեն Նիկողոսյանի մասին է։ Հրապարակվել է, որ նրա որդին ու եղբորորդին ազատվել են պարտադիր զինծառայությունից։ Ուշագրավն այն է, որ Նիկողոսյանն ազատել է որդուն՝ իբրև թե ֆուտբոլիստ է, ենթադրաբար դիրքի չարաշահում կա։ ՊՆ-ին հարցում ենք արել, չեն պատասխանում, նշելով որ անձնական տվյալ է։

Երկրորդ դեպքը՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանն է, ով, ըստ «Հետք»-ի, ինքնավնասումով է բանակից ազատվել։ Գուցե այս մասով էլ վարույթի հարուցումը օգնի պարզել, թե պետական պաշտոնյանը ինչպես է ինքնավնասում արել տարիներ առաջ»։

Իսկ ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրավապահները երկու դեպքում էլ պարտավոր են ընկալել որպես հանցագործության մասին հաղորդում։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս