ArmLur.am-ը տեղեկացավ, որ Դատավոր Վարդգես Ստեփանյանը գնաց խորհրդակցական սենյակ։ Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում տեղի էր ունենում Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը:
Սամվել Կարապետյանի դատական նիստի օրը նրա աջակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել։
Նաև այսօր առավոտից մայրաքաղաքի ամբողջ տարածքով` քաղաքի ամենատեսանելի հատվածներում, տարածվում են «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» մեծ պաստառներ:
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Ազգային բարերարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդության հարցը քննում է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանը։
Քնար Մանուկյան
























































































