Armenian text to speach

Մարտի 15. օրվա խրոնիկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մարտի 15, տարվա 74-րդ (նահանջ տարիներին՝ 75-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 291 օր։

Դեպքեր

1880՝ Լույս տեսավ Պսակ թերթը՝ Երևանի առաջին պարբերականը (ընդհատումներով լույս է տեսել մինչև 1884 թ․ ապրիլի 7-ը)

1921 – Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրյանը գնդակահարել է Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային։

1924՝ Գործարկվում է Երևանի բամբակազտիչ գործարանը։

Ծնունդներ

1851 – Ուիլյամ Միտչել Ռամզի, շոտլանդացի հնագետ, պատմաբան, հայագետ (վ. 1939)։

1884 – Վերդի, հայ աշուղագետ

1919 – Ջորջ Ավագյան, ամերիկահայ պրոդյուսեր, ջազի նշանավոր դեմքերից

1935 – Լեոնիդ Ենգիբարյան, կրկեսի, էստրադայի և կինոյի հայ նշանավոր դերասան (վ. 1972)։

1938 – Կիմ Աղաբեկյան, հայ գրականագետ։

1971 – Արտյոմ Երկանյան, հայ լրագրող, հեռուստահաղորդավար

1975 – Վեսելին Տոպալով, բուլղարացի շախմատիստ, գրոսմայստեր (1992), ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի չեմպիոն (2005)

1986 – Անի Քրիստի, հայ երգչուհի և երգահան

1990 – Նորայր Գյոզալյան, հայ ֆուտբոլիստ, հարձակվող

1993 – Պոլ Պոգբա, ֆրանսիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան

1994 – Ալվարո Մեդրան, իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան

1995 – Ջաբարի Պարկեր, ամերիկացի համալսարանական բասկետբոլիստ, հարձակվող

Մահեր

1937 – Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆտ, ամերիկացի սարսափ ժանրի գրող

1959 – Շալվա Դադիանի, վրացի սովետական գրող, դրամատուրգ, թատերական գործիչ

2005 – Ռազմիկ Վասիլյան, հիմնադրել է Հայոց ազգային բանակ (ՀԱԲ) ռազմաքաղաքական խոշոր կառույցը

Տոներ

Սպառողների պաշտպանության միջազգային օր

Ֆալյաս ամենամյա տոնակատարության առաջին օրը Իտալիայի Վալենսիա քաղաքում




Լրահոս