Արաբական և իսլամական երկրների արտաքին գործերի նախարարները մարտի 18-ին կհանդիպեն Ռիադում՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը քննարկելու համար, հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը։
«Արաբական և իսլամական երկրների արտաքին գործերի նախարարների միջև բանակցություններ կկայանան մարտի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում։
Կողմերը նախատեսում են քննարկել Մերձավոր Արևելքում անվտանգությունն ապահովելու համար իրենց գործողությունների համակարգման հարցը», – ասվում է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։
Խորհրդակցություններին մասնակցելու վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել։






















