ArmLur.am-ը ուսումնասիրեց Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանի 2024 թվականի տարեկան հայտարարագիրը՝ համադրելով այն նրա պաշտոնի ստանձման պահին ներկայացված տվյալների հետ։
Վաղարշակ Մատիկյանը պաշտոնին նշանակվել է 2023 թվականի փետրվարի 6-ին։ Պաշտոնը ստանձնելու պահին նրա հայտարարագիրը բավական համեստ է եղել՝ հիմնականում ներառելով փոքր գումարների բանկային միջոցներ և սահմանափակ եկամուտներ։
Ըստ ArmLur.am-ի ուսումնասիրության՝ 2024 թվականի հայտարարագրով Մատիկյանը չի հայտարարագրել անշարժ գույք և տրանսպորտային միջոց։ Միևնույն ժամանակ, նրա ֆինանսական միջոցները որոշակի աճ են արձանագրել։
Մասնավորապես՝
- Բանկային ավանդ՝ 30,000 դրամ,
- Բանկային հաշիվների մնացորդներ՝ 3,078 ԱՄՆ դոլար և 2,575,481 դրամ,
- Կանխիկ դրամ՝ 2,100,000 դրամ։
Հաշվետու տարվա ընթացքում նրա եկամուտը կազմել է 14,548,206 դրամ՝ ստացված Կրթության տեսչական մարմնից աշխատավարձի տեսքով։
Բացի այդ, նա ունի նաև վարկային պարտավորություն՝ 514,584 դրամի չափով։


Համեմատության համար՝ 2023 թվականի հայտարարագրով, որը ներկայացվել է պաշտոնի ստանձնման պահին, Մատիկյանի ֆինանսական վիճակը էապես ավելի համեստ է եղել։ ArmLur.am-ը պարզեց, որ այդ պահին նա ունեցել է՝
- Բանկային ավանդ՝ ընդամենը 32,198 դրամ,
- Բանկային հաշիվներ՝ 307,883 դրամ, 840 դրամ և 8 դրամ,
- Կանխիկ միջոցներ՝ 700,000 դրամ,
- Էլեկտրոնային հաշիվ և կրիպտոարժույթ՝ 633 դրամ,
- Եկամուտ՝ 271,000 դրամ, որը ստացվել է կրթական հաստատություններում աշխատելու արդյունքում։


Սոնա Գրիգորյան























