ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ՎՎԲ տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՀՀ Կառավարության ներկայացուցիչների, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Կլաուդիա Բուշի, ԵՄ հանձնակատար Մարթա Կոսի և Վերականգնման վարկերի բանկի ու Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ ստորագրել են 135 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը՝ ուղղված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի ֆինանսավորմանը։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:






















