Armenian text to speach

ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավոր կընտրեն. ո՞վ է թեկնածուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ի տեղեկություններով՝ վաղը մեկնարկելիք Ազգային ժողովի նստաշրջանը խոստանում է թեժ զարգացումներ։ Օրակարգում ընդգրկված է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը, որը արդեն իսկ քաղաքական լուրջ քննարկումների պատճառ է դարձել։

Հատկանշական է, որ այդ պաշտոնում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն առաջադրել է ոչ թե համակարգից դուրս թեկնածու, այլ իշխանության առանցքային դեմքերից մեկին՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։

Սա, ըստ էության, հերթական քայլն է, որը կարող է նոր հարցադրումներ առաջացնել դատական համակարգի անկախության շուրջ։ Ի վերջո, խոսքը մի պաշտոնի մասին է, որը պետք է լինի քաղաքական ազդեցություններից հնարավորինս զերծ, մինչդեռ առաջադրված թեկնածուն ներկայումս իշխող թիմի ակտիվ ներկայացուցիչ է։

Թե արդյոք այս ընտրությունը կընկալվի որպես մասնագիտական վստահության քվե, թե քաղաքական նշանակման հերթական օրինակ՝ պարզ կդառնա արդեն առաջիկա օրերին, սակայն մի բան ակնհայտ է․ ԱԺ այս նստաշրջանը պարզապես հերթականը չէ։

Սոնա Գրիգորյան




Լրահոս