Armenian text to speach

Ընդդիմությունը միավորվել է. միասնական թեկնածու են առաջադրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmԼur.am-ը տեղեկացավ, որ վաղը մեկնարկող Ազգային ժողովի հերթական նստաշրջանում Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրություն պետք է կայանա:

Մինչ իշխանական ճամբարը դեռ լուռ է, ընդդիմությունն արդեն հստակեցրել է իր քայլը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները միասնական թեկնածու են առաջադրել՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանին։

Թեկնածությունը ներկայացնելու է նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Սակայն հարցը մնում է բաց՝ արդյո՞ք իշխանությունը կհամաձայնի ընդդիմության թեկնածուին, թե այս ընտրությունն էլ կվերածվի հերթական ձևական գործընթացի, որտեղ արդյունքը կանխորոշված է լինելու։

Հանձնաժողովի անդամի քվեարկությունը, մեծ հաշվով, պատասխան կտա ոչ թե թեկնածուի հնարավորություններին, այլ մեկ պարզ հարցի՝ արդյո՞ք այս կառույցներն ունեն որևէ իրական անկախություն, թե շարունակում են մնալ քաղաքական մեծ խաղի հերթական գործիքը։

Սոնա Գրիգորյան




Լրահոս