Վարչապետը սեպտեմբեր ամիսը պայմանական է ասել՝ նկատի ունենալով ընտրություններից կարճ ժամանակ անց, իսկ որ նման հեռանկար կարող է լինել, դա միանշանակ է։ Այս մասին այսօր՝ մարտի 23–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միզոյանը՝ անդրադառնալով նրան, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սեպտեմբերին պատերազմ կլինի, եթե իշխանությունը սահմանադրական մեծամասնություն չստանա և իշխանության գան խաղաղությունը ռևիզիայի ենթարկող ուժերը։
Մանրամասները՝ տեսանյութում․





























