Իրանի Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին մարտի 22-ին նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին՝ դատապարտելով ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմական հարձակումները Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա եւ պահանջելով ՄԱԿ-ից անհապաղ գործողություններ միջազգային իրավունքի եւ նորմերի պաշտպանության համար։
Նամակում նշվում է․
- Մարտի 1–ին, 17–ին եւ 21–ին երկու միջուկային օբյեկտներ՝ Նատանզ եւ Բուշեհր կայանները, ենթարկվել են ռազմական հարձակումների։
- Միջուկային օբյեկտների անվտանգությունն ու շրջակա միջավայրը վտանգվել են, ինչը խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունն ու միջազգային իրավունքի նորմերը։
- Իրանը հորդորում է ՄԱԿ-ին պահանջել՝ ԱՄՆ-ից եւ Իսրայելից անհապաղ դադարեցնել հարձակումները, վերականգնել վնասները եւ ապահովել գույքային եւ մարդկային փոխհատուցում։
- Նամակում հիշեցվում է նաեւ, որ միջուկային խաղաղ ծրագրերը պաշտպանված են ՆԱԹԳ եւ ՄԱԿ-ի կանոնակարգերով, եւ ցանկացած հարձակում դրանք ուղղակի վտանգի է ենթարկում։
- Իրանը պահանջում է, որ Իսրայելը հրաժարվի միջուկային զենքի գերշահագործումից եւ բոլոր միջուկային օբյեկտները տեղադրի ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո։
Արաքչիի խոսքով՝ հարձակումները լուրջ մարտահրավեր են ոչ միայն Իրանի խաղաղ միջուկային ծրագրերին, այլ նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խաղաղությանը ու անվտանգությանն ու նորմերին։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի



























