Armenian text to speach

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ հեռախոսազրույցի միջոցով։

«Մենք այսօր խոսելու ենք, ամենայն հավանականությամբ՝ հեռախոսով», – լրագրողներին ասել է նա։

Եթե ​​ԱՄՆ-Իրան առաջիկա բանակցությունները հաջողությամբ պսակվեն, հակամարտությունը կկարգավորվի, հավելել է նա:

«Կտեսնենք, թե ինչպես կընթանան իրադարձությունները, և եթե ամեն ինչ լավ ընթանա, մենք ի վերջո կլուծենք այս խնդիրը», -ասել է Թրամփը։




Լրահոս