ArmLur.am-ը ուսումնասիրեց Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Գևորգ Մանուկյանի՝ 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագիրը և առանձնացրեց բոլոր առկա տվյալները։ Նշենք, որ նա պաշտոնը ստանձնել է 2023 թվականի հոկտեմբերի 16-ին։
Հայտարարագրի համաձայն՝ Մանուկյանը ունի 1 միավոր անշարժ գույք՝ բնակարան Շիրակի մարզի Անի համայնքում, որը հանդիսանում է համատեղ սեփականություն (ձեռքբերված՝ 31/08/2005, այլ կարգավիճակով)։ Բացի այդ, նա փաստացի տիրապետում է (90 և ավելի օր) Երևանում գտնվող անհատական բնակելի տան՝ իր տնտեսական շինություններով։


Armlur.am-ը պարզեց, որ պաշտոնյան իրականացրել է նաև խոշոր ֆինանսական գործարքներ։ Մասնավորապես՝
- «ԷԼԻՏ ՌԵԶԻԴԵՆՍ» ՓԲԸ-ին տրամադրել է 30,500,000 դրամ փոխառություն, որը տարվա վերջում պահպանվել է նույն չափով՝ 30,500,000 դրամ,
- տրամադրել է ևս 5,000,000 դրամ փոխառություն, որը նույնպես ամբողջությամբ պահպանվել է տարվա վերջում՝ 5,000,000 դրամ։

Բանկային հաշիվների մնացորդները (բացառությամբ ավանդների) կազմել են 452,000 դրամ։

Կանխիկ դրամի մասով՝ տարվա սկզբում առկա է եղել 2,500,000 դրամ, իսկ տարվա վերջում այն նվազել է՝ կազմելով 500,000 դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները ներառում են՝
- ստացված վարկ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ից՝ 30,500,000 դրամ,
- ստացված վարկ «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ից՝ 274,000 դրամ,
- աշխատավարձ Կադաստրի կոմիտեից՝ 10,799,735 դրամ,
- քաղաքացիաիրավական պայմանագրից եկամուտ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան»-ից՝ 24,000 դրամ,
- աշխատավարձ «Երևանի պետական համալսարան»-ից՝ 990,028 դրամ,
- քաղաքացիաիրավական պայմանագրից եկամուտ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան»-ից՝ 169,954 դրամ։
Ընդհանուր եկամուտը կազմել է 42,757,717 դրամ։

Միաժամանակ, ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 30,500,000 դրամ (հիպոտեկային վարկ, հիպոտեկի առարկա՝ բնակարան), իսկ ընդհանուր պարտավորությունները կազմել են 31,284,245 դրամ։

Armlur.am-ը նաև ուսումնասիրեց պաշտոնը ստանձնելու պահին՝ 2023 թվականի տվյալները, որտեղ նշված է՝
- բանկային հաշիվների մնացորդ՝ 400,000 դրամ,

- կանխիկ դրամ՝ 2,000,000 դրամ,

- հաշվետու ժամանակաշրջանի եկամուտներ՝ 7,210,564 դրամ,
- ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդ՝ 429,500 դրամ։

Գևորգ Մանուկյանի հայտարարագիրը ցույց է տալիս, որ պաշտոնը ստանձնելուց հետո նրա ֆինանսական ակտիվությունը զգալիորեն աճել է։ Մի կողմից՝ բազմապատկվել են եկամուտները, մյուս կողմից՝ ավելացել են վարկային պարտավորությունները և միաժամանակ արձանագրվել են խոշոր փոխառություններ։
Սոնա Գրիգորյան























