Գյուղատնտեսական բիզնեսի կայուն աճի համար Հայէկոնոմբանկը առաջարկում է ԱՐՄԱՏ վարկատեսակը:
Այն միջոցների ներգրավման հարմար և հասանելի տարբերակ է այն ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար, ովքեր փնտրում են գյուղատնտեսական վարկ առանց գրավի ապահովման և մարման ճկուն գրաֆիկով:
Վարկը տրամադրվում է առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Վարկի հիմնական պայմաններն են.
| Վարկի արժույթ | AMD | USD |
| Վարկի գումար | 300,000 – 3,000,000 | 700 – 7,000 |
| Տարեկան անվանական տոկոսադրույք (6-12 ամիս) | 14.5% | 12.5% |
| Տարեկան անվանական տոկոսադրույք (13-48 ամիս) | 16% | 14% |
| Տարեկան փաստացի տոկոսադրույք | 18.49% – 23.51% | 16.20% – 21.21% |
| Վարկի ժամկետ | 6 – 48 ամիս | 6 – 48 ամիս |
Ինչպե՞ս դիմել
«Արմատ» վարկատեսակն ստանալու համար հաճախորդները կարող են դիմել Հայէկոնոմբանկի «Աշտարակ», «Արարատ», «Արմավիր», «Արտաշատ», «Էջմիածին» մասնաճյուղեր:
Մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարելի է ծանոթանալ այստեղ:
Հայէկոնոմբանկը շարունակում է հավատարիմ մնալ տնտեսության իրական կարիքներից բխող իր ռազմավարությանը՝ առաջարկելով պրոդուկտներ և ծառայություններ, որոնք հիմք են ստեղծում տնտեսության երկարաժամկետ զարգացման համար:
86 86 | aeb.am
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: (Գ)























