Մարտի 26-ին, ժամը 08։08-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցում ավտոբուսի անիվներից ծուխ է նկատվում․ անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում են ավտոբուսի հետևի արգելակման կոճղակները․ տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել ժամը 08։19, մարվել՝ 08։37-ին։





























