Ջերմուկում ադրբեջանցիների կողմից սպանված 36-ամյա Անուշ Աբետյանի ամուսինը կալանքի տակ է և օգնության կարիք ունի։
ArmLur.am լրատվականին ահազանգել էր կալանավորված Վիգեն Մելքոնյանը։ Վերջինս հայտնել էր, որ ունի երեք անչափահաս երեխա, որոնք գտնվում են իր մեծահասակ ծնողների խնամքի տակ։
Վիգենն արդեն վեց տարի է կալանավորված։ ArmLur.am-ի հետ զրույցում նա պատմել էր, որ վեց տարի առաջ իր անչափահաս երեխային՝ տասներեք տարեկան դստերը, բռնաբարել են, և որոշ ժամանակ անց կինը իրավապահներին խոստովանել է, որ իր երեխային բռնաբարող անձին ինքն է սպանել։
Վիգեն Մելքոնյանի խոսքով՝ կնոջը կալանավորումից զերծ պահելու համար նա իր վրա է վերցրել կնոջ կատարած արարքը, ինչի հետևանքով իրեն են կալանավորել։
Ըստ մեր զրուցակցի՝ իր կինը պայմանագրային զինծառայող 36-ամյա Անուշ Աբետյանն էր և զոհվել է Ջերմուկում տեղի ունեցած մարտերի ժամանակ։
Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ․ ի՞նչ է սպասվում երեք երեխաների հորը, որի մայրը զոհվել էր հայրենիքը պաշտպանելիս, իսկ հայրը առողջական խնդիրներ ունի և վեց տարի է կալանքի տակ է։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութ․

























































































