Ճապոնիայի ափերի մոտ 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը :
Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 14:18-ին, Յամադա քաղաքից 95 կիլոմետր արևելք։ Ծառայությունը հայտնել է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 32,4 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:



















































































